image

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների

Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ  թուրք դիվանագետ Սերդար Քըլըչն երրորդ հանդիպումն են ունեցել Վիեննայում։

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում եւ քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: