44-օրյա պատերազմին մասնակցած սփյուռքահայերից էր հալեպցի Հարություն Եղիայի Բանոյանը, որը զոհվել է Շուշիի մատույցներում: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորված է Եռաբլուրում: Հարութ Բանոյանի մասին տեսանյութ է պատրաստել պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագիրը: