image

Ֆրանսիացի երգչի կատարմամբ Դեն Ղարիբյանի հայերեն երգը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

Ֆրանսիացի երգչի կատարմամբ Դեն Ղարիբյանի հայերեն երգը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

Երեկ, Շառլ Ազնավուրի  հրաժեշտի արարողության ժամանակ, Ելիսեյան պալատի երգչախմբի  անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է, ֆրանսիացի շատ երգիչների շրջանում տարածված  երգ է: Այս երգը ֆրանսիական  Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում,  Bratsch-ի   հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառիստ Դեն Ղարիբյանի կատարմամբ: Ֆրանսիայում հայտնի  Bratsch գնչուական խումբը մեկնաբանում է Արևմտյան Եվրոպայի գնչուական երգ-երաժշտությունը: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:

Խումբը հիմնվել է 1972-ին.  երաժիշտները  ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը նույնպես խմբի հետ համատեղ երգել է  Bratsch-ի  երգերը:

Դեն Ղարիբյանի կատարմամբ հնչող «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս» երգը խմբի միակ հայերեն կատարումը չէ: Ֆրանսիացիներից և մեկ հայից կազմված խումբն իր ալբոմներում այլ հայկական երգեր  նույնպես ընդգրկել է, որոնցից են՝ «Նուբար», «Ո՜վ, սիրուն սիրուն», «Նա մի նազ ունի» և այլն:

Խումբը տարիներ առաջ, երկարատև համագործակցությունից հետո բաժանվել է, և Դեն Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն: 

Ֆրանսիայում հայտնի ջազային կատարող է նաև  Bratsch-ի հիմնադիր Դեն Ղարիբյանի դուստրը՝ Մաշա Ղարբիյանը:

 


 

Դեն Ղարիբյանը դստեր՝ Մաշա Ղարիբյանի հետ

 

 

 

Երգը՝ Դեն Ղարիբյանի կատարմամբ

 

 

Ֆրանսիայի պալատական զինվորական երգչախմբի անդամի կատարմամբ

 

 

Շառլ Ազնավուրի և Դեն Ղարիբյանի համատեղ կատարումը