image

Էրդողանի դեմ հայտարարության տակ նաև հայեր են ստորագրել

Էրդողանի դեմ հայտարարության տակ նաև հայեր են ստորագրել

Թուրքական լրատվամիջոցներում տարածվել է «Էրդողանի ռեժիմը Թուրքիան տանելու է դեպի աղետ» վերնագրով  մի հայտարարություն, որն ուղղված է մարդկանց ուշադրությունը հրավիրելու երկրում  հաճախակի խախտվող մարդու իրավունքների և մամուլի ազատության խնդիրների շուրջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում քրդական հարցը լուծելու համար էրդողանական ռեժիմի կողմից կիրառվում են  անմարդկային մեթոդներ, իսկ տեղի ունեցածների կապակցությամբ իրենց բողոքի ձայնն արտահայտողները ձերբակալվում են  երկրի նախագահին անպատվելու մեղադրանքով: 

67 մտավորականների կողմից ստորագրված հայտարարության տակ նշված են նաև պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսի և համշենցի Ադնան Կենչի անունները: