image

Եղէգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը բերման կ'ենթարկուին

Եղէգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը բերման կ'ենթարկուին

Եղէգնաձոր խոշորացուած համայնքի ՏԻՄ ընտրութիւններուն մասնակցող «Դաւիթ Յարութիւնեան» դաշինքի առաջին համարը՝ Դաւիթ Յարութիւնեանն ու այս դաշինքի շտաբը համակարգողներէն Գէորգ Սաքանեանը այսօր առաւօտեան բերման ենթարկուած են: 

«Առաւօտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել,  տեղեակ չենք, թէ որտեղ են հիմա գտնւում Դաւիթ Յարութիւնեանը եւ Գէորգ Սաքանեանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրութիւնների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել», ըսաւ շտաբի համակարգողը: