image

Արցախի մէջ 5100 անձ կորսնցուցած է իր աշխատանքը. 7 Երեխայ խտացեալ բուժման տակ կը գտնուին

Արցախի մէջ 5100 անձ կորսնցուցած է իր աշխատանքը. 7 Երեխայ խտացեալ բուժման տակ կը գտնուին

Արցախի կառավարութիւնը ներկայացուցած է շրջափակման 54-րդ օրուան տեղեկագիրը՝ 2 փետրուարի դրութեամբ:

«Օրուայ վիճակագրական թարմացումներ.-

7 երեխայ գտնւում է մանկական հիւանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրայեղ ծանր վիճակում է։

Արդէն 194 երեխայ ծնուել է շրջափակման մէջ:

Արցախի առողջապահութեան նախարարութեան ենթակայութեան տակ գործող բոլոր բուժհաստատութիւններում պլանային վիրահատութիւնների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկուել է վիրահատուելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարաւորութիւնից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ Արցախից Հայաստան է տեղափոխուել 64 հիւանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծուած տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականօրէն առնուազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբիւրը։

Աւելի քան 21.200 տոննա կենսական նշանակութեան ապրանքներ կը մատակարարուէին Արցախ, եթէ չլինէր շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ Ռուսիոյ Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի կողմից մատակարարուել է դրա միայն չնչին մասը:

 

Կարեւոր փաստեր.-

Ադրբեջանի կառավարութեան գործակալները ահաբեկչական գործողութիւններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչութեանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչութիւնը (ներառեալ՝ շուրջ 30.000 երեխայ, 20.000 տարեց, 9000 հաշմանդամութիւն ունեցող անձ) կրում է բազմաթիւ զրկանքներ եւ, ի թիւս այլ իրաւունքների խախտման, կանգնած է թերսնման եւ ցրտահարման մեծ ռիսկի առջեւ:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղութեան պատճառով յունուարի 9-ից փակուել են 41 մանկապարտէզ, 20 երկարօրեայ ուսումնական հաստատութիւն։

5528  երեխայ այլեւս չի կարողանում մանկապարտէզ յաճախել՝ զրկուելով համապատասխան խնամք եւ սնունդ ստանալու հնարաւորութիւնից»: