Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի։

Պարոն Քրիստիան Հաասեն Նորին Սրբությանը ներկայացնելով  «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը՝ ընգծեց, որ այն հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին և այս առնչությամբ առկա մտահոգություններին: