Ռուսական էստրադայի հայտնի աստղ, երգիչ Աբրահամ Ռուսոն (նունինքը՝ հալեպահայ Աբրահամ Իփիջյանը) օրերս կրկին Երեւան էր այցելել: Նա իր հետեւորդներին հայտնել էր, որ Երեւանում է կարճ ժամանակով եւ իջանել է «Ռեդիսոն Բլու Հոթել»-ում: Մինչ այդ, երգիչն արդեն տեղեկացրել էր, որ տուն է գնել Երեւանում, եւ իր մայրը մշտական բնակության է տեղափոխվել հայրենիք: Աբրահամ Ռուսոն ասել էր, որ մայրը շատ լավ է զգում Հայաստանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը Ռուսոն երգել էր Ավետիք Իսահակյանի բառերով «Մայրիկ ջան» ժողովրդական երգը եւ ստացել մրցանակ: Երգիչը վերջին շրջանում սկսել է ավելի շատ երգել ու խոսել հայերեն: Նա հաճախ է խոստովանում, որ պարտական է իր մայրիկին, որ, երիտասարդ տարիքում մնալով առանց ամուսինի, միայնակ է մեծացրել իրեն: Երգչի մայրը՝ տիկին Մարին, բուժքույր է աշխատել, իսկ երգչի հայրը մահացել է, երբ Աբրահամը յոթ տարեկան է եղել: