Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու սեպտեմբերի 30-ին Հալեպում հրթիռակոծությունից զոհված Արման և Միրեյ Հինդոյանների համար: Այդ մասին տեղեկացանք Երևանում բնակվող նրանց ազգականներից, որոնց նախաձեռնությամբ էլ տեղի է ունենալու հոգեհանգստյան արարողությունը:
Հիշեցնենք, որ Արման և Միրեյ Հինդոյանները ուժգին հրթիռակոծության պահին ընտանիքի մյուս անդամների հետ գտնվելիս են եղել հայկական թաղամասում գործող իրենց խանութում: Նրանց մայրն ու եղբայրը վիրավորվել են, իսկ հայրը դեպքից հինգ րոպե առաջ դուրս է եկել խանութից: 12-ամյա Արման Հինդոյանը, որը Կրթասիրաց վարժարանի աշակերտ է, այդ օրը դպրոց չի գնացել, քանի որ նախորդ օրը դպրոցը ենթարկվել է ռմբակոծության:
Մեր տեղեկություններով, Հինդոյանները պատրաստվում էին առաջիկայում հեռանալ պատերազմական Հալեպից: