Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանն «Արևելքին» հայտնեց, որ Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ նույնպես հայեր կան:
Հայր Գրիգոր Խաչատրյանը նշեց, որ կնոջ անուն-ազգանունը արդեն հայտնի է, բայց դեռ պաշտոնապես չեն կարող հրապարակել:
Նա նաև հայտնեց, որ կինը Նիսի բնակիչ էր:
Մեր տվյալներով, կինն ահաբեկչության վայրում է գտնվել ընտանիքի անդամների հետ, որոնց մասին առայժմ տեղեկություններ չկան:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ զոհված հայի տվյալները ճշտվում են: