image

Ըստ Սերժ Սարգսեանի՝ Մինսքեան խումբը պիտի շարժի

Ըստ Սերժ Սարգսեանի՝ Մինսքեան խումբը  պիտի շարժի

Միանշանակ համոզուած եմ, որ Մինսքի խմբակի շրջանակներուն մէջ պիտի վերսկսին բանակցութիւնները եւ անոր համար հիմք կը հանդիսանայ Ատրպէյճանի ղեկավարութեան նահանջող կոշտութիւնը: Այս մասին ըսած է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեան` Ծաղկաձորի մէջ իր կուսակիցներուն հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ինչ վերաբերում է Մինսքի խմբին, ապա, Մինսքի խումբն ի հարկէ գործում է, յամենայնդէպս նրա չեղարկման մասին որեւէ որոշում չի եղել եւ միանշանակ համոզուած եմ, որ այո՛, Մինսքի խմբի շրջանակներում կը վերսկսուեն բանակցութիւնները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ատրպէյճանի ղեկավարութեան նահանջող կոշտութիւնը: Յիշում ենք` համանխագահները եկել էին, Ալիեւը կոպիտ ասած իրենց ասեց` է, եկել էք, ընդունել եմ, բայց ինձ համար մէկ է, գաք, չգաք, մօտաւորապէս էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խօսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կը լինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսքի խումբը  կը լուծի մեր հարցը, եթէ մենք իներթ լինենք, եթէ մենք պահանջատէր չլինենք, եթէե մենք չկարողանանք եւս մէկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյութիւնը Ատրպէյճանի կազմում», ըսաւ ան: 

Սարգսեան նշեց, որ իր ըսածի ապացուցման գործընթացը անընդհատ պէտք է ըլլայ, սակայն անոր վրայ կ'ազդէ իշխանութիւններուն բազմաթիւ յայտարարութիւնները, որոնք ուղղակի ջուր լեցուցած են թշնամիի ջրաղացին:

«Եւ գերիների հետ վարուելու մասին, իբր ատրպէյճանական տարածքների մասին եւ այլն, եւ այլն… Եւ մի տեսակ այսպէս հրաժարուելը Արցախի Հանրապետութիւնից», ըսաւ ան: