Անահիտ Բախշյան- հասարակական, կրթական գործիչ
Սուրբ Ծնունդն իմ կյանքում ամեն լավ բանի սկիզբն է խորհրդանշում: Այն իր ողջ խորքով դժվար չէ հասկանալ, եթե ընդունում ես Աստծո գոյությունը եւ հավատում, որ Նա Իր Միածին Որդուն ուղարկեց՝ մեր բոլորի մեղքերը քավելու համար: Այդ աստվածային իմաստուն քայլը շատ ընդունելի է բոլոր այն մարդկանց կյանքում, որոնք հավատում են՝ Աստծո հետ հաշտ լինելու համար պիտի ինքդ քո խղճի եւ բարոյական արժեքների հետ հաշտ ապրես: Սուրբ Ծննդյան օրը մենք դիմավորում ենք այն հավատով, որ մեր շուրջը խաղաղ լինի, ընտանիքի անդամներն առողջ լինեն ու հաջողակ: Այդ միտքը ոգեւորում է, եւ հավատքդ օգնում է, որ դրական հույզերով լցվես եւ շնորհակալ լինես Աստծուն Իր տված ամեն ինչի համար: Եթե Տիրոջ տված բոլոր շնորհները կիրառենք բարի նպատակներով, կկարողանանք նաեւ հրաշքներ գործել:
Իմ ժողովրդին համբերություն եւ իմաստություն եմ մաղթում, որ հավատա՝ կարող է փոխել իր կյանքը, եւ խոնարհություն, որպեսզի ինչն էլ չկարողանա փոխել, հավատա՝ մեկ ուրիշն ի վիճակի է անել դա իր փոխարեն: