image

Սիրիայի Կիլիկյան ճեմարանը՝ երկրաշարժից հետո. Լուսանկարներ

Սիրիայի Կիլիկյան ճեմարանը՝ երկրաշարժից հետո. Լուսանկարներ

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Սիրիայի հայկական թաղամասերում փլվեն են շենքեր, տեղի է ունեցել քարաթափում: 

Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրենությունը հայտնում է, որ դպրոցի շենքը վնասներ է կրել, նախազգուշական միջոցներով դադարեցրել են աշխատանքը, մինչեւ ստուգվի շենքի ամրությունը: 

Ինչպես հայտնել էինք՝ երկրաշարժից վնասվել են նաեւ Հալեպի Մխիթարյան վարժարանն ու հայկական Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին: 

Կիլիկիա ճեմարանի աշխատակազմը դպրոցից եւ շրջակայքից լուսանկարներ է տեղադրել: 

Նշենք, որ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։