image

«Նրանք ուզում են բերել երաշխաւորներ, որոնք դաւաճանել են Արցախին ու Հայաստանին»

«Նրանք ուզում են բերել երաշխաւորներ, որոնք դաւաճանել են Արցախին ու Հայաստանին»

Ես ինքս՝ որպէս յարգանքի տուրք տասնեակ անգամներ ծունկի եկած եմ մեր նահատակներու յուշարձաններու եւ յիշատակի առաջ, անոնցմէ որեւէ մէկը ոչ մէկ անգամ ծունկի եկած է, եւ ես կ՚ըսեմ մեր նահատակներու յիշատակի առաջ ժողովուրդը անոնց պէտք է բերէ ծունկի, այս մասին Արմաւիրի մէջ քաղաքացիներու հետ հանդիպման ժամանակ ըսած է Նիկոլ Փաշինեանը՝ խօսելով ընդդիմութեան մասին։

«Առաջիկայ ընտրութիւններում մեր ամենակարեւոր անելիքն է՝ տէր կանգնել խաղաղութեանը, նրանք ուզում են սպանել մեր 9-ամսեայ մանուկին, մեր խաղաղութեանը, որը ստեղծուել է մեր նահատակների արեան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, նրանք խօսում են, որ մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9-ամսեայ մանուկի մասին, նրանք ուզում են բերել երաշխաւորներ, երաշխաւորներ, որոնք 2020, 2022, 2023 թուականներին դաւաճանեցին Հայաստանին ու դաւաճանեցին Ղարաբաղի ժողովրդին, նրանք էլի ուզում են բերել այդ երաշխաւորներին՝ Հայաստանի ժողովրդին թնդանօթի միս դարձնելու համար, մենք դա թոյլ չենք տալու, նրանք ուզում են մեր 9-ամսեայ մանկիկին յանձնել որբանոց, մենք դա թոյլ չենք տալու»,-ըսած է ան։