Ես կը տեսնէի, որ Հայաստանին արհաւիրք կը մօտենար, ատոր համար դարձայ վարչապետ, որ հեռացնեմ այդ։
Այս մասին դատարանի բակին մէջ լրագրողներու հետ ճեպազրոյցին ըսած է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը։
«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրաւապահ մարմինը եւ օգտագործել է ճիշդ, տեղին եւ ժամանակին (խմբ. նկատի ունի Մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է` ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, 2018 թուին հասան»,- նշած է Սարգսեանը։
3-րդ նախագահը յայտարարած է, որ մնացած է իշխանութիւնները հեռացնելու միայն վերջին փորձը։