Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Մակար Սրբ․ Արք․ Աշկարյանի տնօրինությամբ վաղը՝ հունվարի 11-ին առավոտյան ժամը 10-ին Հալեպի խաղաղության համար աղոթք է հնչելու Հալեպի Սրբոց Մանկանց մայր եկեղեցում, ինչպես նաեւ՝ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում։
Ազգային Կրոնական ժողովը հավատացյալներին հրավիրում է աղոթքի, բայց հորդորում՝ զգույշ լինել։