Լրատուամիջոցներով տարածուած տեղեկատուութիւնը, թէ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կը պատրաստուի դադրեցնելու գործունէութիւնը Արցախի մէջ, չի համապատասխաներ իրականութեան: Այս մասին հաղորդագրութիւն է տարածած է հիմնադրամի ֆէյսպուքեան էջը։
«Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունէութիւն ծաւալել եւ Արցախում ունի բազում կարեւոր լայնածաւալ ծրագրեր, որոնց մի մասն արդէն աւարտուել է, իսկ միւս մասն ընթացքում է։
Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածաւալ տարաբնոյթ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն տոլար արժէքով։ Կառուցւում է 1100 բնակարան եւ առանձնատուն, ընդհանուր առմամբ 50քմ-ից աւել ռազմավարական տարբեր ճանապարհներ, աւարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգւում եւ կառուցւում են դպրոցներ, իրականացւում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր եւ այլն։
Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին», ըսուած է պարզաբանման մէջ։