Նիկոլ Փաշինեանը Աբովեանի մէջ քարոզարշաւի ժամանակ յայտարարած է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագոյն մարմիններու անդամ է ու ամէն ինչ պիտի ընէ, որ Լուքաշենքօն չօգտագործէ ԵԱՏՄ-ը Հայաստանի դէմ։ Ան նաեւ յայտարարած է, որ «այդպիսի յայտարարութիւններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը»։
Ան նշած է, որ յունիս 7-էն ետք «կը վերադառնայ իբրեւ վարչապետ» ու կը լուծէ ԵԱՏՄ-ի մէջ առկայ բոլոր հարցերը։
«Լուկաշենկոն ասում էր, թէ ՀՀ-ն ոչ մէկի պէտք չէ։ Հիմա այդ նոյն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թէ ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիւացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպէս, ինչպէս շղթայված էր 2018-ից։ ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստւում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտօնեան եմ, որ միեւնոյն ժամանակ անդամ է 2 բարձրագոյն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստւում եմ օգտագործել եւ կ՚օգտագործեմ։
Այդ սին յայտարարութիւններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրութիւններից յետոյ կը վերադառնամ, ԵԱՏՄ նիստին կը մասնակցի փոխվարչապետը։ ՀՀ-ն չի մնալու «մի դաշնակցի», «մի գազային խողովակի» յոյսին»,-նշած է ան։