Թուրքական Հաթայ մարզում երեկ երեկոյան գրանցված 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժերից զգալի վնասներ են կրել նաեւ հայերը:
Պոլսո հայոց պատրիարքարանից տեղեկանում ենք, որ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Մուսա Լեռան Վաքըֆ բնակավայրի բնակելի շատ շենքերի ու այլ շինությունների պատեր երեկվա երկրաշարժից սասանվել եւ ճաքել են:
Ըստ գյուղացիների եւ գյուղապետի՝ այդ շենքերը վտանգավոր են դարձել բնակության համար: Բարեբախտաբար հայկական գյուղում զոհեր չկան, բայց դժբախտաբար կան վիրավորներ, որոնք տարվել են Մերսին:
Պատրիարքարանը հայտնում է, որ վնասվել է գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատունը, ինչպես նաեւ՝ համալիրի պատերից որոշ մասեր, նախկին հյուրանոցի պատը:
Պոլսո «Ժամանակ»-ը հայտնում է, որ ըստ երեւույթին հայկական գյուղում դրվելու են վրաններ, որոնցում ժամանակավորապես գիշերելու են գյուղացիները. մոտ 50 հոգի հոգի կա այս պահին Վագըֆգյուղում: