image

«Գլխահակ աղոթում եմ Եռաբլուրում կամ այլուր հանգչող բոլոր մեր նահատակ զինվորների հոգիների համար».Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյան

«Գլխահակ աղոթում եմ Եռաբլուրում կամ այլուր հանգչող բոլոր մեր նահատակ զինվորների հոգիների համար».Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյան

Նրանց անմոռաց հիշատակի առջեւ գլխահակ աղոթում եմ Եռաբլուրում կամ այլուր հանգչող բոլոր մեր նահատակ զինվորների հոգիների համար։

Ակնածանոք եւ երախտագիտությամբ աղոթում եմ նաեւ իմ ննջեցյալ ծնողների, քույր ու եղբայրների եւ բոլոր նախնիներիս հոգիների համար։

 

 Գերմանիայում  Հայոց Թեմակալ Առաջնորդ  Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյանի  դիմատետրի էջից ՝

 

 «Տէ՛ր, յիշեա զննջեցեալսն մեր, յորժամ գայցես անճառ փառօք. քանզի Քո են փառք յաւիտեանս։ Ամէն»։

Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության երկրորդ օրն է։ Մենք կրկին իրար են փոխանցում Սբ. Զատկական զվարթաձայն ավետիսը եւ ասում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Առաջիկա 40-օրերը, մինչեւ Տիրոջ Համբարձման տոնը, մեր Եկեղեցում կոչվում է Հարության կամ Սբ. Զատկական շրջան։ Եկեղեցում այդ ամբողջ ժամանակաշրջանում միշտ հնչում է հաղթական ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Եկեղեցական յուրաքանչյուր մեծ տոնի հաջորդող օրը մենք հիշում ենք նաեւ ննջեցյալներին եւ նրանց մասնակից դարձնում մեր հոգեւոր ուրախությանը եւ հանգստարան այցելելով նրանց ենք փոխանցում հարության ավետիսը եւ աղոթում երկնային օթեւաններում հանգչող մեր ննջեցյալների հոգիների խաղաղության համար։

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հուսառատ ավետիսը շուրթերիս ծնկաչոք աղոթում եմ աշխարհասփյուռ հայ ազգի բոլոր ննջեցյալների համար։ Աղոթակից մեր Թեմի հոգեւորականաց դասին աղոթում եմ գերմանահայ մեր համայնքի բոլոր ննջեցյալների եւ նաեւ մեր Թեմից ներս պաշտոնավարած ի Տեր հանգուցյալ հոգեւորականների եւ Թեմում իրենց ծառայությունը բերած  սպասավորների, դպիրների, սարկավագների, թեմական եւ համայնքային վարչական անդամների հոգիների համար։

Նրանց անմոռաց հիշատակի առջեւ գլխահակ աղոթում եմ Եռաբլուրում կամ այլուր հանգչող բոլոր մեր նահատակ զինվորների հոգիների համար։

Ակնածանոք եւ երախտագիտությամբ աղոթում եմ նաեւ իմ ննջեցյալ ծնողների, քույր ու եղբայրների եւ բոլոր նախնիներիս հոգիների համար։

Լույս իջնի նրանց բոլորի շիրիմներին։ Խունկ, աղոթք եւ օրհնություն։ Ամեն։