Man Pictures-ը, Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նկարահանել է «Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային դրվագներով լիամետրաժ ֆիլմը։
Այս պատմությունն ավստրալացի ու նորզելանդացի հերոսների եւ արտասովոր արարքներ գործած սովորական մարդկանց մասին է, որոնք արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին եւ օղակ առ օղակ ձգեցին «գթության ոսկե շղթան» ողջ երկրագնդի վրայով. գրում է manpictures.am-ը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է օգոստոսի 16-ին՝ Սիդնեյում, Ավստրալիայում հայկական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 18:00-ին, Երեւանի Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց փողոց 18, 2) տեղի կունենա ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որի հովանավորն է Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA)։
Ֆիլմն արդեն շուրջ մեկ ամիս է ներկայացվում է IMDb-ի որակավորում ունեցող միջազգային կինոփառատոներում եւ առ այսօր հասցրել է արժանանալ 40 մրցանակի:
Տեւողությունը՝ 71 րոպե։
Թույլատրելի տարիք՝ 12+։
Լեզուն՝ անգլերեն, կրկնօրինակված՝ հայերեն։
Նկարահանման երկրներ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Լիբանան, Հայաստան։
Ֆիլմի կարճ տեսահոլովակը (թրեյլեր) կարող եք դիտել ստորեւ։