Շառլ Ազնավուրն առաջին համաշխարհային աստղն էր, որ Լիբանանի` 1970-ականների պատերազմի ժամանակ այցելեց այդ երկիր ու երգեց:
1977 թվականի հունիսի 15-ին Ազնավուրը ելույթ ունեցավ Բիբլոսում, փորձելով ցրել արդեն երկու տարվա մղձավանջը, որ ապրում էր լիբանանցին (այդ պատերազմը 1975-ից շարունակվեց մինչեւ 1990):
Դա երգչի առաջին այցը չէր Մայրիների երկիր:
1971-ին Լիբանան իր այցի ժամանակ Ազնավուրը եղել է լիբանանցի նշանավոր երաժիշտ Ասսի Ռահբանիի տանը՝ հանդիպելու Ռահբանիի աշխարհահռչակ կնոջ՝ երգչուհի Ֆեյրուզի հետ:
Ազնավուրը Al-Sharq Al-Awsat թերթի անգլիական բաժնին տված հարցազրույցում ասել է, որ անհամբեր սպասում է Ֆեյրուզի հետ նույն բեմում երգելուն:
Այսօր Ազնավուրի հիշատակի օրն է, իսկ Ֆեյրուզի եւ Ռահբանինների երկրում այս գիշեր նորից պատերազմ է սկսվել...
Անուշ Թրվանցի ֆեյսբուքյան էջից