image

Այնթափի ասեղնագործությունը խորհրդանշող հին լուսանկար

Այնթափի ասեղնագործությունը խորհրդանշող հին լուսանկար

Այնթապում հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առեւտրով, մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարագործությամբ:

Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը: Այնթապը հայտնի էր բրդյա գործվածքներով, գոտեգործությամբ:

Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության:

Այնթափը առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը: Այնթապում ասեղնագործում էին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ, որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը:

 

Լուսանկարում՝ Տուտուն դուստրերի հետ ասեղնագործելիս, 1940-ականներ, Հալեպ (աջից՝ Լուսին Ադամեան, Տուտու, Պիաթրիս Ադամեան): Լուսանկարը՝  Պիաթրիս Ադամեանի սեփականություն, Հալեպ։

Աղբյուր՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության կայքէջ