image

«Անսպառ հանրագիտարան էր...».Սարգիս Հացպանյանի հիշատակին

«Անսպառ հանրագիտարան էր...».Սարգիս Հացպանյանի հիշատակին

Հայրենի  ազգային-քաղաքական գործիչ՝ Միքայէլ Հայրապետյանը գրում է ՝

 

«Երանի քեզ, որ չտեսար, թէ Եռաբլուրն ինչպէս կրկնապատկուեց կողքերիդ, ինչպէս պաշտելի Արցախդ դատարկուեց…»😢

Միքայէլ Հայրապետեան

 · 

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ (1962-2018)

Կյանքումս երկու անգամ եմ բանտ մտել, երկուսն էլ՝ լուսահոգի ընկերոջս՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ տեսակցելու առիթով։

Անսպառ հանրագիտարան էր ժամանակակից Թուրքիայում բնակվող հայերի մասին իր ճշգրիտ իմացությամբ։ Նույնիսկ բանտային այդ այցելություններիս ժամանակ ՀԱՅԻ ԳԵՆԻ գաղափարի, որ հետագայում, ասես, մի հատուկ հրահանգով փորձ արվեց ոհմակային հարձակմամբ արժեզրկել, մասին էր նրա հիմնական ասելիքը։

Մարդկային բարձր արժեքներից մեկի՝ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ խտացյալ մարմնացում էր Սարգիսը, որ հատկապես արտահայտվում էր իր զոհված հրամանատարի՝ Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի հանդեպ։ Բայց ողջերին մեռելների մեջ չէր փնտրում, այլ ապրողների մասին էր հոգ տանում, Արցախում ապրող հայերի, որպեսզի շարունակեն ծնվել նոր լեոնիդներ։ Անսպառ եռանդի ու ՆՎԻՐՄԱՆ շնորհիվ Արցախի համար երևի ավելին արեց, քան տասնյակ բարեգործական հիմնադրամներ միասին վերցրած։

Ցավալի էր, որ բանտից նրա դուրս գալու օրը բանտի մուտքի առջև նրա պայքարի ընկերներից միայն Սասուն Միքայելյանն էր և ես։ Սա էլ մեր՝ ազգային արժեք դարձող երախտամոռության վկայությունն էր։ Բայց մինչև հայաստանյան իր կյանքի վերջին օրը, երբ երկուսով գնացինք բժշկական կենտրոնից հետազոտման չարաբաստիկ արդյունքները վերցնելու, չնեղացավ, չչարացավ, չընկճվեց ու ներեց իր ժողովրդի այդ վիճակը։ Տարիներ առաջ մի հարցազրույցում դառնացած, բայց Մարտիկի անկոտրումությամբ ասել էր. «Դե, հիմա սա ենք մենք», ու լծվել էր ավելի լավը դառնալու ու դարձնելու իր առաքելությանը։ Եվ լծվել էր Հայաստանո՛ւմ, որի քաղաքացիությունը շանորդիները հարկ համարեցին նրան տալ միայն երկու տասնամյակ անց, բազում դատավարություններից հետո։ Ծնվել էր Կիլիկիայում, ապրել Թուրքիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, սակայն իր գնալով հենց Երևանը գույն, այն էլ՝ ինչպիսի՜ լուսավոր ու անփոխարինելի գույն կորցրեց։

Երանի քեզ, որ չտեսար, թե Եռաբլուրն ինչպես կրկնապատկվեց կողքերիդ, ինչպես պաշտելի Արցախդ դատարկվեց…

Հիշատակդ անմար, սիրելի՛ եղբայր։