image

Աղաչում են Քեզ, Տէր, ի զո՜ւր

Աղաչում են Քեզ, Տէր, ի զո՜ւր

Բիւրաւոր մարդիկ աշխարհի ճաշակում են քեզ, Տէր Յիսուս,

Լսելով պատգամներդ բարի, հասկանում են, չեն գործադրում,

Հոգեւոր սրտերի կողքին աղօթում են, բայց չեն ապրում,

Թողելով վէրքեր քո սրտին, աղաչում են քեզ, տէր, ի զո՜ւր։

 

Մարդացեալ արդար, ո՜վ փրկիչ, պահպանիր ինձ անարգ մեղքից,

Մեծասքանչ անմահ արարիչ, ազատիր ինձ չար խոհերից,

Պատուական արեանդ մի կաթիլ՝ թող ցօղէ սէր սառած սրտիս,

Որ անպարտ խօսքիդ բարձունքից, սերմանեմ հունտեր նոր կեանքիս։

 

ԿԱՅԼԱԿ

«Սէր ու կրակ» գիրքէն

(Մարտ 17, 2012)

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...