«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ. ««Ժողովուրդ» օրաթերթի լաւատեղեակ աղբիւրները փոխանցում են, որ ՀՀ իշխանութեան վերնախաւի կողմից հրահանգ կայ խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, նոյն խմբակցութիւնից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանն ու պատգամաւոր Վահէ Յակոբեանը, «Պատիւ ունեմ» խմբակցութիւնից Աննա Մկրտչեանը:
ՔՊ-ականները Վահէ Յակոբեանին մեղադրում են Սիւնիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դէմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթէլեանին՝ Երեւանում իշխանութեան դէմ բողոքներ կազմակերպելու համար: Յատկապէս երբ Իշխան Սաղաթէլեանը յայտարարել էր, թէ խորհրդարան են գալու իշխանութեանը օր ու արեւ չտալու համար, չեն մոռանում: Սէյրան Օհանեանին «չեն ներում», որ 44-օրեայ պատերազմից յետոյ իշխանութեանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի կողքը, իսկ Աննա Մկրտչեանի աններելի քայլը Նիկոլ Փաշինեանին «կապիտուլիանտ» ասելն է:
Հիմա իշխանութիւնը նպատակ ունի խորհրդարանում օր ու արեւ չտալ այս անձանց, թիրախաւորել նրանց, ու երէկուայ ծեծկռտուքին հիմնականում նրանց վրայ էին ՔՊ-ականները յարձակուում (Աննա Մկրտչեանին՝ ոչ): Այս ամէնը իշխանական խմբակցութիւնը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար»:
Առաւել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրուայ համարին մէջ։