image
Հրատապ լուրեր:

Ստեղծելով սիներգիաներ

Ստեղծելով սիներգիաներ

2024-ի նոյեմբերին նոր շունչ առավ ՀՀ պետական մարմինների հետ մեր փոխգործակցությունը։

ԱԺ նախագահի տեղակալի այցը AMAA-ի Ավետիսյան դպրոց, ԿԳՄՍ նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

հանդիպումները փաստեցին, որ Հայաստան պետության հզորացման գործում մենք միեւնույն պատկերացումներն ունենք։

Մատենադարանին Բակալյան ընտանիքի բարձրարժեք ձեռագրերի առատաձեռն ընծայաբերումից մինչեւ ՀՀ էկոնոմիկայի

նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործընկերություն, մենք աշխատում ենք բոլոր համախոհ

կառույցների հետ՝ միասնական ուժերով հասնելու սիներգիայի էֆեկտի եւ բոլոր ոլորտներում բարելավելու մեր

հայրենակիցների կյանքի որակը՝ թե՛ հոգեւոր, թե՛ նյութական իմաստով։

Օրերս մեր գրասենյակում հյուրընկալեցինք AMAA-ի Կրթաթոշակի ծրագրի 2024-25 ուստարվա մրցույթի հաղթողներին։

Պայծառ ուսանողներ, ում մասնագիտական եւ անձնային աճին ուղղված ամեն ներդրում ու ջանք վստահաբար արդյունավետ է։

Ինքնակրթվելով ու ձեռք բերելով կյանքի հմտություններ՝ տարեցտարի նրանք ավելի հասուն անհատներ են դառնում։ AMAA-

ի «Ծարավ» հարթակի ամեն միջոցառումից հետո մենք նորովի համոզվում ենք՝ երիտասարդները Հայաստանի ներկան են։

Սուրեն Սահակյան

Հանրային կապերի եւ ՏՏ ղեկավար