image

Հայաստանի մէջ. «Քովիտ»ի թիւերը կ՚աճին

Հայաստանի մէջ. «Քովիտ»ի թիւերը կ՚աճին

Վերջին 7 օրուան ընթացքին Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնա ժահրի հիւանդութեան 71 դէպք, որ նախորդ նոյն ժամանակահատուածի համեմատ (109 դէպք) նուազած է 38 դէպքով:

Այս մասին հաղորդած է Հիւանդութիւններու վերահսկման եւ կանխարգելման ազգային կեդրոնը:

«Թեստաւորման դրական արդիւնքների մասնաբաժինը վերջին 7 օրուայ ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%:

Այս պահի դրութեամբ վարակի վերարտադրութեան ցուցանիշը (7 օրուայ հաշուարկով) կազմում է Rt=0.82:

Հայաստանում այժմ շրջանառւում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպէս նաեւ առաջին անգամ յայտնաբերուել է Օմիքրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը եւ անոր ճիւղը՝ JN.1:

BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում յայտնաբերուել է 2023 թուականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրութիւններ են իրականացւում աւելի լաւ հասկանալու դրա հնարաւոր ազդեցութիւնը հանրային առողջութեան վրայ:

Այս պահին առկայ տեղեկատւութեամբ BA.2.86-ը չի յանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ: