image

Ատենախոսություն․ «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները»

Ատենախոսություն․ «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները»

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:   «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Խորեն Գրիգորյանը, տեղեկանում ենք ինստիտուտից։

Մասնագիտական խորհրդի նախագահ, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացվեց Խ․ Գրիգորյանի կենսագրականը։ Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ 

Խորեն Գրիգորյանի այս աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝ խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները:

Ատենախոսի ելույթից հետո աշխատանքի մասին խոսք ասացին պաշտոնական ընդիմախոսները՝ պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը և պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը։ Նշեցին՝ ատենախոսությունում կան որոշակի բացթողումներ, տեխնիկական հարցեր, սակայն գիտական առումով այն նոր խոսք է ներկայացնում։ Ատենախոսն իր խոսքում ընդունեց նշված թերացումները՝ նշելով հետագայում կաշխատեն համատեղ՝ լրացնելու բացթողումները։ 

Ելույթ ունեցավ նաև ատենախոսության գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանը՝ կարևորելով աշխատանքը։ Ատենախոսության մասին Առաջատար կազմակերպության՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարծիքն ընթերցեց ՀԱԻ-ն կից գործող «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Արսեն Հարությունյանը։ Ընթացքում եղան այլ ելույթներ, դիտարկումներ, առաջարկներ։ 

Փակ քվեարկությամբ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և Խորհրդի որոշմամբ Խորեն Գրիգորյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։