image

«Աստծոյ դուռը փակ է այն հոգեւորականների համար, որոնք քաղաքականութեամբ են զբաղւում»․ Արթուր Յովհաննիսեան

«Աստծոյ դուռը փակ է այն հոգեւորականների համար, որոնք քաղաքականութեամբ են զբաղւում»․ Արթուր Յովհաննիսեան

Մեր ընդդիմադիր գործընկերներու «վերապրենտաւորուած» շարժին, այն ամէնուն, որ կը հնչէ իրենց նոր առաջնորդի կողմէ, ատոնց արձագանգը հանրութիւնն է որ պէտք է տայ, եւ արդէն կու տայ։

Այս մասին խորհրդարանական ճեպազրոյցներու ժամանակ ըսած է ՔՊ-ական պատգամաւոր Արուսեակ Ջուլհակեանը։

Պատգամաւոր Արթուր Յովհաննիսեանն ալ իր հերթին արձագանգած է, որ սուտեր տարածելը ընդդիմութեան գործիքակազմն է։

«Եթէ ընդդիմութիւնը ճշմարտութիւնը ասի, տառացիօրէն ասելու է նոյն բանը, ինչը մենք ենք ասում, դրա համար անընդհատ ստեր են տարածում, որովհետեւ ուրիշ բան չկայ ասելու։ Ես ունեմ ազնիւ, մեծատառով հոգեւորականներ, որոնք բացառապէս չեն կիսում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր, չեն ընդունում այն հոգեւորականներին, ընդհուպ մինչեւ ամենաբարձրաստիճան հոգեւորականին, որոնք մտել են քաղաքական գործընթացների մէջ։

Իրապէս հոգեւորականները կարիք չունեն գալու, ընկնելու փողոցները, իրենց աշխարհը աւելի մեծ է։ Նրանք Աստծոյ հետ են հաղորդակցւում, այլ իրականութեան մէջ են ապրում։ Ու երբ այդ մարդիկ եկել, ընկել են փողոցները, դա մէկ բան է նշանակում՝ Աստծոյ դուռը փակ է այդ մարդկանց համար։

Ասում են Աստծոյ դուռը բաց է մեզ համար, բայց միեւնոյն ժամանակ Հայ Առաքելական Եկեցեղու հետեւորդին կոռուպցիոներ ընդդիմադիրի թիկնապահը հանում է եկեղեցուց։ Հանրութիւնը տեսնում է այդ ամէն ինչը, այդ փիլոններով, վեղարներով մարդկանց էլ է տեսնում։ Խաչի չափով, կիլոգրամներով ու շորերի գոյով չի որոշւում՝ հոգեւրական ես կամ ճշմարիտ ես դու, թէ ոչ»,- ըսած է Յովհաննիսեանը։