Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Վոլեյբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը, հայտնում են ՀԸՖ մամուլի ծառայությունից: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախյան Մեծ Պատերազմում արիաբար զոհվել է ՀՀ վոլեյբոլի հավաքական թիմի և ՖԻՄԱ Վ/Ա ներկայացնող Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը:
ՀՎՖ-ն հայտնում է իր խորին ցավակցությունները Միսկարյանների ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում: