«Պատիւ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցեանը դիմատետրեան իր էջին լուսանկար հրապարակած է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։
«Արցախում հանդիպեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Կասկած չունեմ, որ այս մեծ աղէտից վերյառնելու ենք:
Մեր եկեղեցու, մեր հոգեւոր տան հետ ուս ուսի տուած:
Այս մղձաւանջը շուտով աւարտուելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շէնացնելու բարդագոյն, բայց շատ պատուաբեր առաքելութեան ճանապարհով:
Աստուած պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լաւ գործերին»,-գրած է ան:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել