« «Փաստ» թերթի տեղեկութիւններով, անցած մի քանի օրերին Տաւուշի մարզի իրաւապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթուածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատեւ արձակուրդը Նիկոլ Փաշինեանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառոյցները 24-ժամեայ ռեժիմով լծուած են եղել նրա անվտանգութեան ապահովմանը:
Տաւուշի մարզի մեր աղբիւրները փոխանցում են, որ մարզի իրաւապահ համակարգի աշխատակիցները պարզապէս ժամերն են հաշուել, թէ երբ է Փաշինեանի արձակուրդը աւարտելու, որ վերադառնայ Երեւան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառոյթներին: Նման վիճակն արդէն «սովորական» է դառնում Փաշինեանի համար, քանզի մէկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նոյնիսկ մէկ օրով որեւէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառոյցների հարիւրաւոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տուեալ մարզի բազմաթիւ ուժայիններ, եթէ ոչ բոլորը..․»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան համարին մէջ: