image

Լավագույն հոդվածի մրցույթ

Լավագույն հոդվածի մրցույթ

«Արևելք» (www.arevelk.am) լրատվական կայքը, հիշելով պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր, ազատ խոսքի մարտիկ Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցը, մտահղացել է «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» թեմայով հոդվածի մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել 25 տարին լրացած հոդվածագիրները: Լավագույն հոդվածի հեղինակին կտրվի 100 հազար դրամ, ժյուրիի ուշադրությանն արժանացած ևս երկու  հոդվածների հեղինակներ կստանան արժեքավոր գրքեր:  Հոդվածի լեզուն՝ հայերեն (արևմտահայերեն կամ արևելահայերեն): Նախընտրելի է, որ հոդվածն արտացոլի այն իրականությունը, որն առաջացել է Դինքի նահատակությունից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիայում խոսքի սահմանափակման ենթատեքստում հայ մտավորականության պահվածքը, Դինքի բերած ավանդները ու դրանից բխող այլ հարցեր:  Կազմվել է ժյուրի, որի անդամների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ: Նյութերն ուղարկել arevelk1@gmail.com հասցեով, մինչև 2017-ի փետրվարի 20-ը:

 

Հ.Գ.-Հոդվածներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2017-ի մարտի 20-ը