image

Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը կարող է դառնալ Հայաստանի նոր հիմնը

Ազնավուրի  «Քեզ համար, Հայաստան»-ը  կարող է դառնալ Հայաստանի նոր հիմնը

Աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է ֆրանսահայ հասարակական գործիչ, վավերագրող, «Ազնավուրի պատմությունը» ֆիլմի հեղինակ Ռիչարդ Ֆինդիկյանի հաղորդմանը, որի ընթացքում, խոսելով Հայաստան կատարած իր վերջին այցի մասին, ասել է, թե հնարավոր է Հայաստանի հիմնը փոխվի եւ իր «Քեզ համար, Հայաստան» երգը դառնայ նոր հիմնը: Երգիչը նաեւ նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է դրան: Ազնավուրը կարծիք է հայտնել, որ Հայաստանի այսօրվա հիմնը չի հավանում: 

 

«Քեզ համար, Հայաստան» (Pour toi Arménie) երգը  գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակը՝ Շառլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի։

Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։