Այս մէկ տարուան ընթացքին եղած են տարբեր ակնարկներ պատերազմին մէջ մեղաւորութեան եւ պատասխանատուութեան մասին. ակնյայտ է, որ պիտի փորձեն ամբողջ մեղքը բարդել բանակին վրայ, զօրավարներուն վրայ: Այս մասին, այսօր՝ 4 Հոկտեմբերին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեան:
«Սա այն դէպքը չի, որ ես ոգեւորուած եմ բանակի գործողութիւններով պատերազմի ժամանակ, բայց պատերազմում է երկիրը. Բանակին մենակ են թողել այս պատերազմում:
Պէտք է հասկանալ՝ այդ ֆունտամենթալ սխալ որոշումներն ում կողմից են կայացուել. եթէ նախաձեռնողը եղել է բանակը՝ գլխաւոր շտաբը, զօրավարները, դա մի հարց է, եթէ այդ որոշումները, օրինակ, ջոկատներուն անցնելու, եղել է վարչապետի կողմից, դա մէկ այլ հարց է: Բայց ես հիմա տեսնում եմ, որ փորձ է արւում ստեղծել ֆոն, որ սա թալանչի, կոռումպացուած զօրավարների գործունէութեան արդիւնք է պարտութիւնը:
Երբ որ իշխանութիւնը պարգեւատրում է հերոսների կոչումներով, շքանշաններով հողեր յանձնելու ժամանակ, այդ մասին չէին մտածո՞ւմ:
Պէտք է այդ զօրվարները սկսեն խօսել, պատմել ճշմարտութիւնը, հակառակ դէպքում ամբողջ մեղքը կախուելու է իրենց վզին», յայտարարեց Քոչարեան: