Կառավարութիւնը իր այսօրուայ՝ Դեկտեմբեր 23-ի նիստին ընդունած է 2021-ի պետական պիւտճէին մէջ վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանութեան պարգեւատրման ֆոնտին մէջ առկայ 1,9 միլիառ դրամին կ'աւելցնէ եւս 500 միլիոն դրամ «որակեալ» աշխատանքի համար ոստիկաններուն լիարժէք մեկ դրոյքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:
Որոշման նախագիծին մէջ կ'ըսուի. «ՀՀ ոստիկանութեան ընթացիկ տարուայ պիւտճէի արդիւնաւէտ եւ խնայողաբար կատարման արդիւնքում տնտեսուած եւ պարգեւատրման նպատակին վերաբաշխուող միջոցների մեծութիւնը, այսօրուայ դրութեամբ, կազմում է շուրջ 1․890,0 միլիոն դրամ, որը ՀՀ ոստիկանութեան ծառայողների (աշխատողների) պաշտօնային դրոյքների ամսական ֆոնտից պակաս է շուրջ 500,0 միլիոն դրամով։
ՀՀ ոստիկանութիւնը նպատակայարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակեալ աշխատանքի եւ (կամ) յատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգեւատրել մէկ պաշտօնային դրոյքաչափով։ Այդ նպատակով առաջարկւում է ՀՀ ոստիկանութեանը լրացուցիչ յատկացնել 500,0 միլիոն դրամ, նկատի ունենալով նաեւ, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարութեան համապատասխան որոշումներով ՀՀ պետական պիւտճէ է վերադարձուել պիւտճետային միջոցների արդիւնաւէտ եւ խնայողաբար օգտագործման արդիւնքում տնտեսուած 958,2 միլիոն դրամ»։