image

«Վերջի սկիզբը տրուած է, եկել է բռունցքուելու ժամանակը». Բագրատ Սրբազան

«Վերջի սկիզբը տրուած է, եկել է բռունցքուելու ժամանակը». Բագրատ Սրբազան

Այսօր մեր հայրենիքի մէջ պայքարն այլընտրանք չունի: Այս մասին ուղերձին մէջ ըսած է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մենք անցել ենք վերակազմաւորման եւ ինտենիսիւ հանդիպումների շրջանը։ Ասել եմ եւ վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում յաղթելու է նա, ով համբերատար է, յամառ է եւ աննահանջ: Ես ստանձնել եմ այս առաջնորդութիւնը եւ գնալու եմ մինչեւ յաղթանակ:

Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մէջ եւ այդ աչքերում կասկածամտութեան, վախի, յուսալքութեան եւ անզօրութեան փոխարէն տեսնելու ենք հայոց գալիք յաղթանակը: Վերջի սկիզբը տրուած է, եկել է բռունցուելու ժամանակը», -ըսած է ան: