Ատրպէյճանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրին մէջ տրակտորի վրայ կրակած է: Այս մասին յայտնեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսեանը:
«Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպէ առաջ դադարել է: Գիւղի վերջին հատուածում տրակտոր ունէինք, որ ուզել են քշել, գալ գիւղ, այդ ժամանակ են սկսել կրակել», նշեց Երանոսեանը:
Անոր փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրավիճակը այժմ կայուն է, հանգիստ եղած է նաեւ նախորդ երկու օրուայ ընթացքին: