image
Հրատապ լուրեր:

«Շոկոլադե հրաշքը» . Երեւանում ծնված օտարերկրացուն այսպես են բնորոշել բժիշկները

«Շոկոլադե հրաշքը» . Երեւանում ծնված օտարերկրացուն այսպես են բնորոշել բժիշկները

Օտարերկրացի փոքրիկ Լեոնելը ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝  մանկաբարձ-գինեկոլոգ Քրիստինա Թումասյանի, մանկաբարձուհի Աննա Մկրտչյանի եւ նեոնատոլոգ Ռուզաննա Գրիգորյանի օգնությամբ։

Բժշկական կենտրոնը զվարթ լուսանկարներ է հրապարակել օտարերկրացի փոքրիկի եւ նրա մայրիկի հետ, նշելով, որ  մանկաբարձական բաժանմունքում բոլորը Լեոնելին «շոկոլադե հրաշք» են անվանում:

Լեոնելի մայրը՝ Շերլիմը եւ հայրը, երբ Հայաստան էին տեղափոխվել, իրենց փոքրիկի ծննդյան համար ընտրել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնը: Այժմ փոքրիկը տուն է գնում՝ երջանիկ մայրիկի ուղեկցությամբ: