2019 թ-ի դրուագով Հակափտածութեան կոմիտէն փակած է Սերժ Սարգսեանի ելքը Հայաստանէն, յայտնած է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:
«Այսօր ցերեկը նախագահին հրաւիրել են քննչական մարմիններից մէկը եւ ներկայացրել մի նոր զաւեշտալի մեղադրանք: Դրուագը վերաբերում է հանգուցեալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզուել է սխալ թարգմանութեան հետեւանքով, իսկ յետոյ դէմ առ դէմ հանդիպման ժամանակ հերքուել է իր իսկ կողմից»,- նշած է ան:
«Երէկ երեք անգամ Սերժ Սարգսեանին կանչեցին դատարան, անգամ հաշուի չառան դատաւորի ընտանիքում արձանագրուած մահը, յետոյ դատարանները մերժել են այդ հայցը, ուստի ստիպուած բեմադրել այս էժան շոուն»,- աւելացուցած է ան: