Տեղի ունեցած է հեռախօսազրոյց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի միջեւ, յայտնած է վարչապետի գրասենեակը։
«Քննարկուել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զօրքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարուածութեան աճի միտումներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինեանը վերահաստատել է իր հաւատարմութիւնը 2022 թուականի հոկտեմբերի 6-ի Փրակայի եւ 2023 թուականի մայիսի 14-ի Պրիւքսելի պայմանաւորուածութիւններին եւ բոլոր հարցերը բացառապէս դիւանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մօտեցումներին:
Նախագահ Մաքրոնն ընգծել է, որ սահմանների երկայնքով լարուածութեան նուազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինեանը պատրաստակամութիւն է յայտնել լարուածութիւնը նուազեցնելուն ուղղուած հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Նախագահ Մաքրոնն իր պատրաստակամութիւնն է յայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու ջանքերին»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ: