image
Հրատապ լուրեր:

Քուէյթը յայտնած է երկրի օդային տարածքին մէջ յայտնուած ԱԹՍ-ներ եւ հրթիռներ ոչնչացնելու մասին

Քուէյթը յայտնած է երկրի օդային տարածքին մէջ յայտնուած ԱԹՍ-ներ եւ հրթիռներ ոչնչացնելու մասին

Քուվեյթ, որի տարածքում է գտնվում ամերիկյան խոշոր ռազմաբազաներից մեկը, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը չեզոքացրել է երկրի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են Քուվեյթի պաշտպանության նախարարությունում։

«Ներկայում Քուվեյթի ՀՕՊ համակարգ դիմակայում է թշնամու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ պայթյունները թշնամու հարձակումների կասեցման արդյունքն են», - ասվում է Էմիրության պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։

Քուվեյթի բանակը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության հրահանգներին, որոնք հրապարակվել են իշխանության համապատասխան մարմինների կողմից:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել էին, որ թիրախավորել են ամերիկյան ռազմաբազաներ՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրամանատարական կետերին հասցրած հարվածների։