image
Հրատապ լուրեր:

Փաշինեան անդրադարձ կատարեց ապահովական սպառնալիքներու մասին

Փաշինեան անդրադարձ կատարեց ապահովական սպառնալիքներու մասին
ՀՀ քաղաքացիները պիտի տեսնեն, որ ամեն բառ, որ մենք ասել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ բառերը կյանքում ստանալու են իրենց կոնկրետ արտահայտությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ն, Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարՀՀ քաղաքացիները պիտի տեսնեն, որ ամէն բառ, որ մենք ըսած ենք նախընտրական քարոզարշաւի ընթացքին, այդ բառերը կեանքի մէջ պիտի ստանան իրենց արտայայտութիւնը։ Այս մասին 26 օգոստոսին, Ազգային ժողովէն ներս ելոյթ ունենալու ժամանակ ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
 
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանի՝ դիրքաւորուելու եւ խրամատաւորուելու հետ կապուած ելոյթին՝ վարչապետը ըսած է.
 
«Պարոն Կոնջորեան, ոչ մի անակնկալ չկայ, որովհետեւ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը յայտարարում էր, որ իրենք Խորհրդարանում մանդատները վերցնելու են, յայտարարել է բառացիօրէն հետեւեալը՝ մարտական գործողութիւնների ժամանակ երբ խնդիրը չի լուծուում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թէ պէտք է պահես, այլ ամրացնես՝ հետագայ գրոհի համար։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գրոհի մտադրութիւններ ունեն, բանախօսներից մէկի այլաբանութեամբ, երբ ստանում են քաղաքական հակահարուածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքը իրենց մտքերից պէտք է դուրս բերեն։ Այստեղ փորձ արուեց վիճարկել, թէ ընտրութիւնների արդիւնքներով արդեօք ներքաղաքական ճգնաժամը յաղթահարուել է, այո ընտրութիւնների արդիւնքներով ներքաղաքական ճգնաժամը յաղթահարուել է»,-ըսած է ան։
 
Ըստ Փաշինեանի՝ մեծ հաշուով իրենք ներքին մարտահրաւէր չեն ալ ունեցած. «Ու այսօր էլ չունենք եւ չենք էլ ունենալու։ Ովքեր վիճարկում են ներքաղաքական ճգնաժամը յաղթահարուած է, թէ ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի յոյս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել. այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել Նոյեմբերի 9-10-ին։ Մէկը կար, ասում էր՝ ես լինէի Ալիեւի տեղը, յարձակուէի, յետոյ ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում յայտնուած մէկը դրօշակ էր բարձրացնում՝ ի ցոյց դնելով, թէ որտեղից կարող է գործել ատրպէյճանական ԶՈՒ-ն, յետոյ էլ էլի ոչ բարով որպէս էլի «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում յայտնուած մէկը ուրիշ տեղից էր դրօշ ցոյց տալիս, թէ էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի»։
 
Անդրադառնալով սիւնեցի ընդդիմադիր պատգամաւորներուն՝ Փաշինեանն ըսած է. «Եթէ սա իրենց համար խրամատ է, ուրեմն մենք պէտք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիւերսիոն առաջապահ խմբակներ են գործում եւ ըստ այդմ պէտք է այդ գործողութիւնները կասեցուի։  Մէկն էլ ասում է՝ չգիտենք, Սիւնիքը կտրուած է, թէ ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք Սիւնիքի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ դժուա՞ր է մի հատ նիստից առաջ զանգել, իմանալ. տեսնո՞ւմ էք, որ դուք կապ չունէք, մենք ենք Սիւնիքի մասին ձեզ տեղեկութիւն տալու եւ ստանալու աղբիւրը։ Դուք ի՞նչ կապ ունէք ընդհանրապէս Սիւնիքի ժողովրդի հետ։ Ուզում էիք ներկայանայիք Սիւնիքի Դոն Կոռլեոնեներ, հիմա մէկը փախել է Անտարկտիդա, միւսն էլ իրեն փորձում էր ներկայացնել որպէս նորօրեայ Մուհամմետ Ալի»։չապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ դիրքավորվելու եւ խրամատավորվելու հետ կապված ելույթին՝ վարչապետն ասաց.
 
«Պարոն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետեւ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք Խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետեւյալը՝ մարտական գործողությունների ժամանակ երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքը իրենց մտքերից պետք է դուրս բերեն։ Այստեղ փորձ արվեց վիճարկել, թե ընտրությունների արդյունքներով արդյոք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, այո ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է»,- ասաց նա։
 
Ըստ Փաշինյանի՝ մեծ հաշվով իրենք ներքին մարտահրավեր չեն էլ ունեցել. «Ու այսօր էլ չունենք եւ չենք էլ ունենալու։ Ովքեր վիճարկում են ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել. այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 9-10-ին։ Մեկը կար, ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, հարձակվեի, հետո ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործել ադրբեջանական ԶՈՒ-ն, հետո էլ էլի ոչ բարով որպես էլի «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի»։
 
Անդրադառնալով սյունեցի ընդդիմադիր պատգամավորներին՝ Փաշինյանն ասաց. «Եթե սա իրենց համար խրամատ է, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում եւ ըստ այդմ պետք է այդ գործողությունները կասեցվի։  Մեկն էլ ասում է՝ չգիտենք, Սյունիքը կտրված է, թե ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք Սյունիքի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ դժվա՞ր է մի հատ նիստից առաջ զանգել, իմանալ. տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունենք, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու եւ ստանալու աղբյուրը։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ։ Ուզում էիք ներկայանայիք Սյունիքի Դոն Կոռլեոնեներ, հիմա մեկը փախել է Անտարկտիդա, մյուսն էլ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամմեդ Ալի»։