Այս չի նշանակեր, որ մինչեւ 9 Նոյեմբեր մենք ոչինչ պիտի ընենք. Իշխան Սաղաթէլեանը կը մանրամասնէ:
«Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկայ է դարձել Նոյեմբերի առաջին տասնօրեակում հանրահաւաքի մասին իմ յայտարարութիւնը։
Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ Նոյեմբերի 9-ին հանրահաւաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամէն ինչ արդէն վերջացած կլինի։ Ոմանք էլ դիտաւորեալ խեղաթիւրում են խօսքս՝ հետապնդելով այլ նպատակ:
Սիրելի' հայրենակիցիներ, իրականութիւնը հետեւեալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս յայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, եւ, որ յառաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երեւանի քաղաքապետարան՝ Նոյեմբերի 9-ին եւ 10-ին հանրահաւաք եւ երթ կազմակերպելու համար։
Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին Նոյեմբերի 9-ին նախատեսուած հանրահաւաքը ուժի մէջ է։ Սա, ի հարկէ, չի նշանակում, որ մինչեւ Նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թւում՝ հանրահաւաք։ Տասնեակ անգամներ ասել եմ, հիմա եւս մէկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան եւ Հայաստանի թրքացումը:
Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանութիւնները երկիրը տանեն պարտութեան, եւ միայն դրանից յետոյ ասենք՝ կրկնակի դաւաճան էք: Այդպէս ենք վարուել նաեւ անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդէս գալով ստեղծուած իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթէժ օրերին էինք առաջարկել՝ ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել:
Ես շնորհակալ եւ երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են եւ շարունակում են պայքարել, որովհետեւ հասկանում են, որ վճռւում է հայրենիքի ճակատագիրը։
Յառաջիկայ օրերին կը խօսենք աւելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրութեան ձեւաւորումը կենսական անհրաժեշտութիւն է։ Եւ նոր կուրուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին յայտարարել էինք դեռեւս Օգոստոսին։
Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամէն գնով կանխելն է:
Արդեօ՞ք դա հնարաւոր է, իմ կարծիքով՝ հնարաւոր է, եթէ զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմբուած ու բաւարար թուաքանակով։
Կանենք դա, կը եւ կը փրկենք հայրենիքը, այլապէս՝ միշտ էլ մեղաւորներ կը գտնուեն, անհոգ եղէք:
ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարեւոր, ոչ թէ՝ կորսուած հայրենիքում իշխանութեան հեռացումը», գրած է ան: