image

Մանէ Թանդիլեանը հացադուլ սկսած է «Ազատութեան» հրապարակին մէջ

Մանէ Թանդիլեանը հացադուլ սկսած է «Ազատութեան» հրապարակին մէջ

Այսօր արդէն 12-րդ օրն է Ռուբէն Վարդանեան կը գտնուի հացադուլի մէջ։ Գրած է «Ապրելու երկիր» կուսակցութեան հիմնադիր Մանէ Թանդիլեան:

«Իւրաքանչիւր մէկ աւել օր հացադուլը իր առողջութեան համար անշրջելի հետք է թողնում՝ կեանքի անդառնալի սպառնալիքով։

Դժուար է պատկերացնել, թէ ինչերի միջով է անցնում Ռուբէնը, սակայն մի բան ակնյայտ է եւ ինքնախաբէութեան տեղիք չի թողնում․ Ռուբէնի կողմից այս քայլին գնալը խօսում է այն մասին, որ սպառուել են մնացած գործիքները։

Սա քայլ է՝ հրաւիրելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը Պաքուի բանտերում պահուող հայ գերիների նկատմամբ իրականացուող ապօրինի դատավարական ֆարսին (զաւեշտ)։ Ռուբէնն ու մեր միւս գերիները պայքարում են յանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի արժանապատուութեան, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպէս եւ բարոյապէս շատերիցս ուժեղ ու ամուր։

Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնուում էք Պաքուի բանտերում, ու որեւէ ջանք չի ունենում իր ազդեցութիւնը գոնէ այնքանով, որ դուք ստիպուած չլինէք դիմել այսպիսի ծայրայեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձէք Հայաստան` ողջ եւ առողջ։

Լիովին սատարելով Ռուբէն Վարդանեանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատութեան հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպէս խնդրանք Ռուբէնին՝ դադրեցնելու իր կեանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։

Ռուբէ՛ն, հայ ժողովրդի արժանի զաւակ, հայրենիքդ քո կարիքն ունի եւ քեզ սպասում են այստեղ...»։