image

Մահացած է հայրենի հանրայայտ փաստաբան Ռուբէն Սահակեանը

Մահացած է հայրենի հանրայայտ փաստաբան Ռուբէն Սահակեանը

Ոչ եւս է ՀՀ վաստակաւոր իրավաբան, ՀՀ Փաստաբաններու պալատի նախկին նախագահ Ռուբէն Սահակեանը։ Այս մասին ֆէյսպուքեան իր էջով տեղեկացուցած է փաստաբան Երուանդ Վարոսեանը։

Գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Ռուբէն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղութեամբ։

Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կեանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդաւաճանեցիր, ոչ մի դժուարութեան առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռուեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նուիրեցիր փաստաբանութիւն, նուիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նուիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։

Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռւում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»։