image

Լուսատ երազ

Լուսատ երազ

Անմեղ եմ, եար հաւատա՛,

ապրում եմ հովի նման,

Դեռ մինչեւ ե՞րբ այսպէս խելառ,

պիտ հալածեմ սիրոյ ճամբան,

Սէրըս արդէն լուսատ երազ,

թոյլ տուր ապրի քեզ հետ մի պահ

 

Անմեղ եմ, ինձ հաւատա,

երդւում եմ՝ հոգիս վկայ,

Պաղատում եմ որ մի անգամ

գոնէ լսես խղճով հնար,

Սէրըս արդէն լուսատ երազ,

էլ չի տեսնում ոչ լոյս, ոչ կայծ։

Փնտռում եմ մի սէր յարմար,

փնտռում եմ մի շող անմար,

Ուշ է կարծես, սիրտըս՝ խաւար,

էլ չի ուզում մի ուրիշ եար,

Սէրըս արդէն լուսատ երազ,

էլ չի տեսնում ոչ լոյս, ոչ կայծ։

Մենակ եմ, դեռ մեն մենակ,

յոգնել եմ մտքով հարբած,

Կեանքըս անտէր մի երգարան,

սէր է երգում քեզ հմայած,

 

Սէրըս արդէն լուսատ երազ,

էլ չի տեսնում ոչ լոյս, ոչ կայծ:

Տեսնում եմ բոլոր մարդկանց,

ապրում են սիրով լցուած,

Ա՜խ, ինչ ասեմ բախտիս դաժան,

որ զիս լքեց սէր չտեսած,

Սէրըս արդէն լուսատ երազ,

էլ չի տեսնում ոչ լոյս, ոչ կայծ։

Ինչ անեմ սրտիս կրակ,

ինչ պատմեմ, ով իմ Աստուած,

Էլ յոյս չունեմ քեզանից զատ,

ինչպէս ծածկեմ հոգիս մանուած,

Սէրըս արդէն լուսատ երազ,

էլ չի տեսնում ոչ լոյս, ոչ կայծ։

Անմեղ եմ, եար հաւատա՛,

ապրում եմ հովի նման,

Դեռ մինչեւ ե՞րբ այսպէս խելառ,

պիտ հալածեմ սիրոյ ճամբան,

Սէրըս արդէն լուսատ երազ,

թոյլ տուր ապրի քեզ հետ մի պահ

 

ԿԱՅԼԱԿ

(Մայիս 12, 2012)

«Սէր Ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...