image
Հրատապ լուրեր:

Լիբանանի մէջ. Քուէարկողներու տոկոսները սկսան բարձրանալ

Լիբանանի մէջ. Քուէարկողներու տոկոսները սկսան բարձրանալ

Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններու սեմին մտավախութիւններ  կային, որ քուէարկողներու տոկոսները նօսր պիտի ըլլան, սակայն  քիչ առաջ  եւ ըստ «Լեպանոն Ֆայլզ»ի յայտնի դարձաւ, որ ընտրութիւններուն մասնակցութիւնը քիչ մը աճ արձանագրուած է տարբեր ընտրաշրջաններուն մէջ: Յետմիջօրէի ժամը 14:00-ի դրութեամբ մասնակցութիւնը գերազանցած է 25%-ը:

Քուէարկութեան տոկոսը տարբեր շրջաններու մէջ կը տարբերի, ըստ հետեւեալին.

 

- Պէյրութի Ա. ընտրաշրջան` 20,92%

- Պէյրութի Բ. ընտրաշրջան` 19,32%

- Լեռանալիբանանի Ա. ընտրաշրջան (Ժըպէյլ - Քըսրուան)` 30,14%

- Լեռնալիբանանի Բ. ընտրաշրջան (Մեթն)` 30,89%

- Լեռնալիբանանի Գ. ընտրաշրջան՝ (Պաապտա)` 27,89%

- Լեռնալիբանանի Դ. ընտրաշրջան (Շուֆ - Ալէյ)` 30,14%

- Հարաւի Ա. ընտրաշրջան (Սայտա- Ժըզզին)` 21,01%

- Հարաւնի Բ. ընտրաշրջան (Սայտա - Սուր գիւղեր) 21,01%

- Հարաւի Գ. ընտրաշրջան (Հասպայյա - Մարժաայուն - Նապաթիէ - Պինթ Ժըպէյլ) 21,01%

- Հիւսիս Ա. ընտրաշրջան (Աքքար)` 15,21%

- Հիւսիսի Բ. ընտրաշրջան (Մընիէ - Տըննիէ - Թրիփոլի)` 17,86%

- Հիւսիսի Գ. ընտրաշրջան (Զղարթա - Պըշարրի - Քուրա - Պաթրուն)` 17,86%:

- Պեքաայի Ա. ընտրաշրջան (Զահլէ)` 19,58%

- Պեքաայի Բ. ընտրաշրջան (Ռաշայյա - Արեւմտեան Պեքաա)` 19,5%