Նարեկ Կարապետեանը գրաւի եկած է, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը պիտի չտայ Ռոպերթ Քոչարեանին։
«Մեր ուժն իր ձայնը տալու է Սամուէլ Կարապետեանին որպէս Հայաստանի յաջորդ վարչապետի:
Ով կասկածի, ասէք Նարեկ Կարապետեանը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կը վերցնէք յաղթելուց յետոյ», - Գաւառի մէջ քաղաքացիներու հետ հանդիպման ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը։